ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուերտո Ռիկոն ուզում դառնալ ԱՄՆ նահանգ

Պուերտո Ռիկոն ուզում դառնալ ԱՄՆ նահանգ
12.06.2017 | 16:15

Պուերտո Ռիկոյում անցկացված հանրաքվեի արդյունքներով քվեարկողների մեծամասնությունը կողմ է նահանգի իրավունքներով ԱՄՆ-ի կազմ արշիպելագի մուտքին, հայտնում է Reuters-ը: ԱՄՆ դրոշի վրա 51-րդ աստղի հայտնվելու օգտին է քվեարկել քաղաքացիների 97 տոկոսը։ Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2,2 մլն քաղաքացիների 23 տոկոսը։ Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ռիկարդա Ռոսելոն ԱՄՆ-ին միանալու կողմնակից է։

Նրա կարծիքով՝ դա լավագույն տարբերակն է մեծացնելու կղզու բարեկեցությունը, որի արտաքին պարտքը 70 մլրդ դոլար է, բնակչության աղքատությունը 45 տոկոս է, կրթության ու առողջապահության որակը ցածր է, կա գրեթե չաշխատող կենսաթոշակային համակարգ։ Հանրաքվեի արդյունքները խորհրդատվական են, վերջնական արդյունքի համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի որոշումը։

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ